29-ամյա տղամարդը հյուրանոցի տնօրենին կեղծ 100 դոլարանոցներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

աա



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտա ¾ հասցեում գործող հյուրանոցում կեղծ թղթադրամ են իրացրել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝  «Մարնար» հյուրանոցի տնօրեն, Երևանի բնակիչ 61-ամյա Մարիետա Մ․-ն հայտնել է, որ հյուրանոցում մի տղա, ներկայացել է Կոմիտաս Շաքարյան և իրեն տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով 150 հազար ՀՀ դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են:

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտաս Շաքարյանը հանդիսանում է Արցախի Հանրապետությունում հաշվառված 29-ամյա Կոմիտաս Շաքարյանը, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


--00—ՍՊ