ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24 News
ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և սահմանին ամբողջական հրադադար հաստատել:
Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է․
«Այսօրվա զարգացումների ֆոնին բանակցություններ եմ վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրավիճակը տարածաշրջանում դժվարին է․ ԵՄ-ն հավատարիմ է՝ աշխատելու գործընկերների հետ, որ հաղթահարվի լարվածությունը՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար»,- գրել է պաշտոնյան:
--00—ՄՀ