ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գործունեության առաջին իսկ օրվանից պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են 5 տասնյակից ավելի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների, ովքեր ներկայացվել են հետախուզում հայտարարված մարմնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Խանջյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ս-ին։
Կայքի տեղեկություններով՝ վերջինս, որպես մեղադրյալ, թաքնվում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից։ Վերջինս ոստիկանության Մաշոտցի բաժնից ներկայացվել է քննչական բաժին։
--00--ԱԹ