ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էլիսոն Թահմիզյանը։
«Դա հատուկ ահազանգ է՝ կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ»։
Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։
--00--ԱՀ