ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական կոմիտեի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի օրը ՌՊԼ ակումբների ընդհանուր ժողովի ժամանակ տեղի է ունեցել լիգայի ղեկավարի ընտրությունը։ Խաչատուրյանցը միակ թեկնածուն էր. հոկտեմբերի 5-ին Սերգեյ Պրյադկինը լքել է այդ պաշտոնը, նա ղեկավարում էր կազմակերպությունը 2007 թվականից։
--00—ՄՀ