ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Նոյեմբերի 21-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը։
Ժամը 23։45-ի սահմանում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 35-ամյա Սանասար Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին։
Վթարի հետևանքով ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Հ. Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ցուցանակին ու ծառին բախվելուց հետո վարորդը, ով Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ է, հայտնվել է մայթին։
--00—ԼՄ