ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24 News
Ռուսաստանի քաղաքացին, ով Թուրքիայում հանգստի ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին բարդացումներով տեղափոխվել էր թուրքական հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժնում մի քանի օր մնալուց հետո մահացել է:
--00—ՄՀ