ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Տեղեկացնում ենք, որ Աերոֆլոտ ընկերությունն այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումն արտերկրից Մոսկվա մեկնող չվերթներին։
Առաջիկա օրերին Աերոֆլոտի չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։
Հիշեցնում ենք, որ Բելավիա ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ի իրականացնել Ամսդտերդամ – Մինսկ – Երևան չվերթ»։