ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Բաքուն 10 հայ գերավարված զինծառայողի է վերադարձրել հայկական կողմին։ Խոսքը նոյեմբերի 16-ին Սյունիքում սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով գերեվարվածների մասին է։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ վերադարձված գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզը։ Միջնորդությունը ղեկավարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի»:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը սահմանի արևելյան հատվածում ձեռնարկել է հերթական սադրանքը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ամբողջ օրը մարտեր են եղել հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 6 զոհվել է, 32 հայ զինվոր գերեվարվել։
--00—ՄՀ