ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Շուտով ԱՄՆ֊ն ռազմաբազա կտեղադրի Վրաստանում, դա իրավիճակ կփոխի տարածաշրջանում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ, միջազգային հարաբերություններում հնարավոր չէ առանց այլընտրանքների գոյատևել և դրանից ելնելով անհրաժեշտ է ռազմական համագործակցություն սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։
Ըստ Ղուկասյանի` Ֆրանսիան պատրաստ է մեզ ռազմական աջակցություն ցուցաբերել` ինչպես սպառազինության, այնպես էլ զորքերի կրթության և պատրաստման տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ