ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերի ընկածները ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, դեռևս գերությունում գտնվող հայ զինվորներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին ասել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Աշխատանքը շարունակվում է․ կա լավ ազդակ, ըմբռնում։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները կավարտեն այս գործը», - ասել է Մուրադովը՝ ընդգծելով, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։
«Որպես զինվորական՝ հասկանում եմ՝ ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, և վերադարձին տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն հասել էին Երևան՝ Էրեբունի օդանավակայան։ Նրանք արցունքներն աչքերին չէին հավատում, որ տուն են վերադարձել», - ասել է Մուրադովը։
--00—ԼՄ