ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից անվտանգության ապահովման շնորհիվ ԼՂ-ում կողմերի սահմանազատման գծի երկայնքով արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:
«Ներկայում միջոցառումներ են տարվում ճանապարհային աշխատանքների ապահովման անվտանգության ապահովման ուղղությամբ: Ռուս խաղաղապահների շնորհիվ` ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհների վերականգնմամբ: Քանի որ այս տարածքը տեղակայված է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին` խնդրելով ապահովել ճանապարհային աշխատանքների անվտանգությունը: Այս փուլում արդեն վերականգնվել է 15 կմ ճանապարհ»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
--00--ԱԹ