ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 10-ին Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Մարատ Պ.-ին, որը հոկտեմբերի 19-ից Ստեփանակերտի նախաքննական մարմնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
--0--ԿԿ