ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:
--00--ԱՀ