ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի երեխաների համար նախատեսված 10 տոննա հումանիտար օգնության ուղեկցումը Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։
«Հումանիտար բեռը Երևանից Լաչինի միջանցքով ուղեկցվել է Ստեփանակերտ։ Այնտեղ տաք ծածկոցներ են, խաղալիքներ, քաղցրավենիք ու հագուստ։ Այս ամենն ամանորյա տոներից առաջ կնվիրենք Լեռնային Ղարաբաղի երեխաներին», - ասել է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուսաստանյան բարեգործական կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնությունը Երևան է տեղափոխվել ՌԴ ՊՆ ռազմական օդանավով։ Այն կբաժանվի անապահով և բազմազավակ ընտանիքներին։
--00—ԼՄ