ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24 News
Դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Ավետիք Գ.-ն էր, ով նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ն.-ին պատկանող Opel և 26-ամյա Սասուն Ն.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ավետիք Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
--00—ՄՀ