ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտակետերով եւ Լաչինի միջանցքով ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ։Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, եւ անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին իջնել մեքենայից՝ մեքենայի սրահը զննելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Իվան Պադալկան։
--00--ԱՀ