ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀԿ-ի 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու գործող իշխանության սկսած բանակցային գործընթացներին:
Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ օրակարգից ուզում են հանել մարդու արժանապատվությունը:
«Արժանապատվությունը սոսկ բառ չէ, այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում, երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից»,-ասել է Սերժ Սարգսյանը, ապա նաև հավելել, որ այս իրականությունում ապրելը ուղղակի խենթացնում է մարդկանց: