ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստը, որը նվիրված էր կուսակցության 6-ամյակին:
Նիստի ժամանակ ելույթներ ունեցան կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև այլ անդամներ:
ԼՀԿ անդամներն անդրադարձան այս 6 տարիների ընթացքում կուսակցության ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկվեցին կուսակցության թույլ տված բացթողումներն ու ապագա անելիքները:
Նիստի ավարտին ԼՀԿ-ականները կառավարման խորհրդի ընդլայնված կազմով նշեցին կուսակցության 6-ամյակը:
--00—ԼՄ