ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Մարությանի մեղքով տապալվեցին մրցույթները. չինականի փոխարեն եվրոպական ավտոբուսներ պետք է բերեինք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ, քաղաքաշինության ոլորտում կա կոռուպցիա, իսկ Հայկ Մարությանը 3 տարվա ընթացքում ոչինչ չի արել դրա դեմն առնելու համար։
Նրա կարծիքով, ավտոբուսների և վերելակների տեսահոլովակները իհարկե գեղեցիկ են, բայց ներսում կան կառավարման լուրջ խնդիրներ և առաջին հերթին այն պատճառով, որ Հայկ Մարությանը չէր համագործակցում ավագանու և կառավարության հետ։
Հովհաննիսյանի պնդմամբ, քաղաքապետը չէր լսում ավագանու կարծիքը։ «Շատերը դրա համար են հիասթափվել, իսկ մենք վերապահումներ ունեինք նոր ավտոբուսների վերաբերյալ, քանի որ առաջ դրանցից նվեր ենք ստացել»,-նկատեց Լևոն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։