ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24 News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներենով և հայերենով։
--00—ՄՀ