ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24 News
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված հրապարակման առթիվ ՊԲ-ն պարզաբանում է տարածել, որում նշվում է, որ խնդիրն իսկապես առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.
Նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ:
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և, ինչպես խոստացվել է, կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:
Նշենք, որ պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։
--00—ՄՀ