ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 27-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
Ըստ աղբյուրի՝ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
--00--ԱՀ