ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել են ախտահանիչ հեղուկի բացակայության և վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակվի։
--00—ՄՀ