ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Երևանում Ամերիկայի դեսպանությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Ծրագիրը նպատակ ունի «խթանելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգանքը և քաղաքական կրթությունը»:
Հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ լրատվամիջոցներին աջակցելուն, համացանցում ազատությանը, երիտասարդներին քաղաքացիական և քաղաքական քննարկումներում ներգրավելուն ու սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
--00—ԼՄ