ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ԱՀ կառավարությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը:
ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ծրագրի առաջին փուլով՝ Արցախբանկ ՓԲԸ -ից, փոխհատուցում կտրամադրվի առաջին 954 դիմումատուին, այնուհետև գործընթացը կշարունակվի 2022 թվականի հունվարից:
Ծանուցումները կստանաք նաև SMS հաղորդագրությամբ, որից հետո պարտադիր է բանկ ներկայանալ անձնագրով:
--00—ԼՄ