ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում, Ազատավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն և Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել 1941-1945 թվականի պատերազմի հերոսների հիշատակին կառուցված ցայտաղբյուրի էլեկտրասյունը և տուֆե պատվանդանի մի հատվածը:
--00--ԱՀ