ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԱՆԱՄԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (Երևան) արտադրական գործունեության կասեցումը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՍԱՏՄ տեսուչների վերստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:
--00—ԼՄ