ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24 News
ՌԴ ԱԳՆ-ն hրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները:
Հարցին, թե ինչպես է Լավրովը տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, ԱԳՆ ղեկավարն ասել է․
«Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:
--00—ՄՀ