ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24 News
Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրով է պարգևատրվել մարզը ներկայացնող 26 զինծառայող: Մարզպետարանի 7 աշխատակից էլ պարգևատրվել է շնորհակալագրով՝ Զինված ուժերին ցուցաբերած համակողմանի աջակցության, փոխհամագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար:
Պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական և Սարդարապատի N զորամասերում Հայոց բանակի կազմավորման հոբելյանական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից մարզի զորամասերը ներկայացնող զինծառայողներին պատվոգրերը հանձնել են մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մազում տեղակայված բոլոր զորամասերում և ուսումնական հաստատություններում:
Հավերժ փառք Հայոց բանակին և մայր հողի համար մարտիրոսված բոլոր քաջորդիներին:
--00--ՍԳ