ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24 News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին ստիպված էր հետաձգել ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։
--00—ՄՀ