ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Վերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 360-ի սահմանում։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
ՄԻԱՎ-ի տարածվածության տեսանկյունից՝ այս ցուցանիշով Հայաստանը բարվոք վիճակում է՝ շնորհիվ 2015 թ.-ից տարվող հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքների։ Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ վարակվածը երկար տարիներ կարող է հիվանդության որևէ ախտանշան չունենալ, տարեկան վարակվածության ցուցանիշները իրական ցուցիչ չեն հանդիսանում։
--00—ԼՄ