ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Նիկոլ Փաշինյանը բառ առ բառ կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք պետական շահից չեն բխում: Այս իշխանությունն արցախյան հաղթանակի կրողը չէ, Արցախն իրենց համար առաջնահերթություն չէ, այն համարում են բեռ, և ամեն բան անում են, ձեռքբերումները հիմնահատակ ոչնչացնելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Խոսելով ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթներին, որպես բողոք, մեջքով նստելու և դրա շուրջ հնչող քննադատությունների մասին, պատգամավորն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը «հակահայաստանի» մարմնացումն է, երբևէ նրան դեմքով չեմ նստելու,
հակառակ կողմում՝ հավերժական Հայաստանն ու հայ ժողովուրդն է, որը դեռ հաղթանակներ է կերտելու:«Հակահայաստանին» բոլորը պետք է կռնակ դարձնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։