ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«Ասել, թե բուհերը կուսակցականացված են, քանի որ կուսակցական պաշտոնյան այնտեղ պաշտոն է զբաղեցնում, սխալ է, մեծ հաշվով նա ազդեցություն չունի, նոր օրենքով սահմանված է, որ բուհի կողմից առաջադրված անդամները պետք է հավասար լինեն Կառավարության կողմից առաջադրված թեկնածուների թվին, և ոչ մի թևը միանձնյա որոշում կայացնել չի կարող:
Վստահ կարող եմ ասել, որ հիմա բուհերը ապակուսակցական են, ուսանողներն ու դասախոսները չեն բողոքում, որ պարտադրված են կուսակցական դառնալ՝ այլապես բուհից կհեռացվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանն իր որոշմամբ են գնացել բուհեր, որպեսզի բուհերը պաշտպանեն կուսակցականացումից»։
Խոսելով «խաղաղության դարաշրջան»-ի հնարավորության և առկա ռիսկերի մասին՝ պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում քաղաքացիներին ասել են, որ «խաղաղության դարաշրջան» են բացելու, և հասարակությունն իրենց ձայն է տվել.
«Մենք ամեն ինչ անելու ենք այն կյանքի կոչելու համար, բայց մենք ունենք կարմիր գծեր, որոնք չեն քննարկվում», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ