ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«Պինդ պետություն ես, ինդուստրիայի առաջատար, սուտի ագրարային, թե այլ բան, ինչ ուզում ես էղի, նույնիսկ սեքս տուռերի երկիր, եթե չունես ուժեղ բանակ՝ քեզ էժանով առնելու են»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է
«Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վովա Վարդանովը:
«Եթե ես Ամենայն հայոց Թումանյանը լինեի, կմտնեի ճիպոտով ԱԺ ու հատկապես պաշտպանության հանձնաժողովին խելքի կբերեի, բայց հիմա չունենք Թումանյան, փոխարենն ունենք Կաթողիկոս, և Վեհափառը պետք է ելնի ու մատ թափ տա, այն է՝ հայրություն անի», - ասել է Վարդանովը։ Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ