Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:

--00--ԿԿ