ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
«Ցավոք, այո: Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնբասում իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել:
--00--ԱՀ