ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը մտադիր է կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանության համար բնակիչները համատիրություններին վճարում են որոշակի գումար։ Սակայն որքա՞ն է հավաքվում, ու՞ր է ուղղվում՝ ոչ բոլորն են տեղյակ։ Մինչդեռ համատիրություններն ամեն ամիս պետք է բնակիչներին հաշվետվություն ներկայացնեն։
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը մտադիր է կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել»,- հայտնում են քաղաքապետարանից:
Մանրամասները` տեսանյութում:
--00--ԱՀ