Հաջորդ տարվանից ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային համակարգով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_4

2026 թվականի հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային թվային համակարգով, իսկ մինչ այդ այս տարվա հուլիս 1–ից կգործի կամավորության սկզբունքը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Նրանք լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։ Բացի դրանից, գործատուն կարող էաշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Գործատուն և աշխատողն իրենք կարող են որոշել` հարթակում այդ ինֆորմացիան ավելացնեն, թե դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` երբ գործատուն լրացնի բոլոր պարտադիր դաշտերը, պետք է դնի էլեկտրոնային ստորագրություն (գործատուն իր անունից ստորագրելու լիազորություն կարող է տալ այլ անձի)։ Աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին կստանա ծանուցում, որ ստեղծվել է պայմանագիր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ