ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեկսբուքյան էջում գրառում է արել․
«Այսօր՝ փետրվարի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ:
Քննարկել ենք ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին և միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին»։
--00—ԼՄ