ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ոչ զինվորական կանոնադրությամբ զինծառայության ժամանակ հարցեր կարգավորելու և կոռուպցիոն դեպքերը քրեաիրավական խիստ գնահատականի են արժանի: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր դեպքով ՊՆ և ԳՇ միջնորդագրեր պետք է ներկայացվեն: Հանձնարարություններ են տրվել նաև 2020թ.-ի պատերազմին առնչվող գործերի քննության վերաբերյալ:
Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ գերեվարման դեպքերով հարուցված քրեական գործերը քննելիս պետք է դիտարկել նաև տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողներին և քրեաիրավական գնահատականներ տալ նաև հրամանատարական կազմին:
--00--ԱՀ