ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 3-ին Զելենսկին ասել է արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Կիևը պատրաստ է արդյոք երաշխիքներ տալ։
«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել: Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք՝ ոչ, միջուկային զենք ունե՞նք՝ ոչ, ի՞նչ ասեմ, ում պետք է ինչ-որ բան տամ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր՝ ներառյալ Դոնեցկին և Լուգանսկին վերաբերվող հարցերը:
--00--ԱՀ