ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ տեղումների պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի:
Մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, Արարատից դեպի Եղեգնաձոր ճանապարհահատվածի երթևեկությունը փակ է միակողմանի, իսկ Գեղարքունիքի մարզում բուք է, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում ճանապարհային երթևեկության համար:
Հաշվի առնելով վերը նշվածը, ՃՈ-ն հորդորում է խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներում կամ երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում` բացառապես ձմեռային անվադողեևով:
--00—ՄՀ