Ալիևն ավելի կգազազի, եթե ՌԴ-ն անհաջողություններ ունենա Ուկրաինայում․ Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ուկրաինայում ՌԴ-ի անհաջողությունների դեպքում ՀՀ-ի և Արցախի հետ սահմանին Ալիևն ավելի կգազազի ու ավելի մեծ թափով սադրանքների կդիմի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։ 

Նրա խոսքով, պատերազմական գործողություններն Ուկրաինայում դեռ երկար կտևեն։ 

Խոսելով Ադրբեջանի սահմանային վերջին սադրանքներից` Բադասյանը նշել է, որ դրանք թշնամու վարքագիծն են, և նա երբեք չի փոխի այն։ 

«Դրա դեմն առնելու միակ միջոցը մեր զինվելն է ու համարժեք պատասխան տալը։ ՀՀ իշխանությունների որդեգրած գիծը, այն է` խաղաղության դարաշրջան բացելը, այն էլ այս պայմաններում սխալ է, և չի տա որևէ արդյունք»,- ասել է Բադասյանը։ 

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող և անվտանգային այլ կարևոր հարցերի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ