ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Turkish Aerospace Industries» (TUSAŞ) ընկերությունը սկսել է T129 Atak բազմաֆունկցիոնալ հետախուզական ուղղաթիռների արտահանումը Ֆիլիպիններ։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ պայմանագիր է կնքվել 6 ուղղաթիռի համար և նախատեսվում է, որ ընթացքում թվաքանակը կավելացվի:
Ի սկզբանե «ATAK» ուղղաթիռները նախատեսված են եղել Թուրքիայի օդուժը համալրելու համար, սակայն այժմ նախատեսվում է նաև արտահանում դեպի Պակիստան և Ֆիլիպիններ:
Պակիստանի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է 30 ուղղաթիռ տրամադրել այդ երկրին:
Ֆիլիպինների պարագայում ուղղաթիռներն արդեն պատրաստ են և գործընթացը մատակարարման փուլում է գտնվում:
Մինչ օրս Թուրքիայի օդուժի համալրման համար մատակարարվել է 70 ուղղաթիռ։
--00—ՄՀ