ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Նախորդ շաբաթվա ընթացքում, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 516 օբյեկտում՝ վերահսկելու համար covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը:
Հայտնաբերված խախտումների հիման վրա արձանագրություն է կազմվել 14 կազմակերպությունում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
--00--ՍԳ