ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը լիովին հոսանքազրկված չէ, ուղղակի որոշ տեղեր թաղամասերում լինում են հոսանքի տատանումներ, բայց մասնագետները շատ կարճ ժամկետներում վերացնում են խնդիրները։ Այս մասին 24News-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Բնականաբար հնարավոր են որոշ տեղերում հոսանքազրկումներ, բայց սրանք տեխնիկական հարցեր են ու կարգավորվում են տեղում», - նշեց նա։
Ավանեսյանն ասաց, որ օրինակ՝ տրանսֆորմատորները չեն դիմանում լարմանը, ինչ-որ խնդիր է առաջանում, փոխում են։ «Այսօր որոշ տեղերում եղել են խնդիրներ, բայց դրանք մեծ մաս չեն կազմում, որ ասենք 10, 20 կամ 30 տոկոսով քաղաքը հոսանքազրկվել է», - եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։
--00--ԿԿ