ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Այսօր՝ մարտի 11-ին, ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի ուղղությամբ:
«Արցախպրես»-ի թղթակիցն այսօր անմիջապես այցելել է Խնապատ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ պայթյունները լսվել են ժամը 10:20-ից 10:30-ին:
«Սա Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունների շարունակությունն է: Արկերը ընկել են համայնքի վարելահողերի տարածքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: 1 րոպեի տարբերությամբ 2 ական է պայթել:
Մի քանի օր է`Խրամորթի և մեր համայնքի ուղղությամբ ադրբեջանցիները արկեր են արձակում՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով: Սակայն գյուղում խուճապային տրամադրություններ չկան», - նշել է Շահրամանյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԿԿ