ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ռուսաստանի և Ուկրաինայի ամենօրյա բանակցություններում որոշակի դրական առաջընթաց կա։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Կրեմլում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա նաև հավելել է, որ Արևմուտքը մշտապես ցանկացել է կասեցնել Ռուսաստանի և Բելառուսի զարգացումը, սակայն երկրները կհաղթահարեն բոլոր դժվարությունները։
«Պատժամիջոցների հաղթահարումը վերջնական հաշվով մեր օգտին է լինելու», - նկատել է Պուտինը, որին ի պատասխան՝ Լուկաշենկոն արձագանքել է, թե «արևմտյան պատժամիջոցները հնարավորությունների ժամանակաշրջան են ստեղծում»։ «Արևմտյան պատժամիջոցները լեգիտիմ չեն, դրանք ուղղակի խոզություն են», - հավելել է Բելառուսի առաջնորդը։
--00—ԼՄ