ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է այցելել Անտարկտիդա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գուցե մի օր գնանք, հետաքրքիր կլինի»,- ասել է Լուկաշենկոն։
«Լավ»,-ժպտալով պատասխանել է Պուտինը։
Նշենք, որ այսօր երկու երկրի ղեկավարները տեսակապի միջոցով մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի փորձնական շահագործման հանձնման արարողությանը։
--00—ՅՄ